Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Աշոտի Սահակյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի մարտի 12-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Շիրակացու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 08-003-0039-0008 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,12247 հեկտար և որում առկա են բնակելի տուն, ավտոտնակ, խորդանոցներ, անասնաշենք, տաղավար և օժանդակ շինություն, Մարալիկ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշմամբ սեփականաշնորհվել է Սերյոժա Ռազմիկի Սահակյանի 5 անձից բաղկացած ընտանիքին, իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,00247 հա հողամասը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին: Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անի համայնքի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Շիրակացու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների զբաղեցրած և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում.
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Շիրակացու փողոց, թիվ 8 հասցեում գտնվող՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան, ավտոտնակի, խորդանոցների, անասնաշենքի, տաղավարի, օժանդակ շինության և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0008 կադաստրային ծածկագրով 0,12247 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Սերյոժա Ռազմիկի Սահակյանի (ծնված 22․11․1954 թվականին, անձնագիր՝ AV0512992, տրված 09․11․2022 թվականին 022-ի կողմից), Արթուր Սերյոժայի Սահակյանի (ծնված 13.09.1978 թվականին, նույնականացման քարտ՝ 013712807, տրված 15․07․2022 թվականին 022-ի կողմից), Քրիստինե Սերյոժայի Սահակյանի (ծնված 14.03.1980 թվականին անձնագիր՝ AU0528372, տրված 30․11․2021 թվականին 022-ի կողմից), Գոհար Ավագի Սահակյանի( ծնված 08․07․1959 թվականին, անձնագիր AR0315770, տրված 15․06․2017 թվականին, 022-ի կողմից), Ռոզա Սերյոժայի Սահակյանի (ծնված 06․07․1987 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։