Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և քաղաքացի Վիգեն Սերոբյան 2024 թվականի մարտի 11-ի դիմումի համաձայն. որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի /կադաստրային ծածկագիր 08-100-0202-0028/ գտնվող Ռոբերտ Գուրգենի Սերոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.161 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 10-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 21 հողամաս: