Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
<<Հայաստանի Հանրապետության պատերազմի, զինված ուժերի,աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում>>հասարակական կազմակերպության Անի մասնաճյուղին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> և <<Ձորակապի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություններին կատարել հետևյալ հատկացումները
1.Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<100,0>> հազար դրամ հատկացնել <<Հայաստանի Հանրապետության Պատերազմի, Զիված Ուժերի, Աշխատանքի և Իրավապահ մարմինների վետերանների միավորում>> հասարակական կազմակերպության Անիի մասնաճյուղին:
2. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<50,0>> հազար դրամ հատկացնել <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին՝ պարի խմբակի մասնակցությունը Երևանում կայանալիք մրցույթ-փառատոնին ապահովելու համար:
3. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 Ձորակապի միջնակարգ դպրոցին՝ ջեռուցման համակարգը նորոգելու համար:
|