Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի   և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և  34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ  մասերի դրույթներով  

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

 

 

 

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

1 Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<37000,0>> թիվը փոխարինել <<33000,0>> թվով:

2 Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07  (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<14000,0>> թիվը փոխարինել <<6500,0>> թվով;

3 Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածի <<4568,5>> թիվը փոխարինել <<68,5>> թվով, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ տողի  <<105135,0>> թիվը փոխարինել <<109635,0>> թվով։

4. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածի <<500,0>> թիվը փոխարինել <<1500,0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<8500,0>> թիվը փոխարինել <<2900,0>> թվով:

5 Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<3000,0>> թիվը փոխարինել <<2000,0>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<7076,9>> թիվը փոխարինել <<2076,9>> թվով։

6 Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<19600,0>> թիվը փոխարինել <<29600,0>> թվով, 5121 (տրանսպորտային սարքավորումներ) հոդվածի <<5000,0>> թիվը փոխարինել <<256000>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<35009,5>> թիվը փոխարինել <<32009,5>> թվով։

7․ Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4639 (այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածի <<800,0>> թիվը փոխարինել <<300,0>> թվով, 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<500,0>> թվով։

8․ Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 06, դաս 01 (շրջակա միջավայրի պաշտպանություն) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<2000,0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով։

9․ Գործառական դասակարգման բաժին 02, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթության) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<500,0>> հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ <<Մարալիկի թիվ 2 դպրոցի կրթական պայմանների բարելավում>> ծրագրի իրականացման համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner