Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի <<560589,0>> թիվը փոխարինել <<591273,8>> թվով, այդ թվում`<<վարչական մաս>> սյունակի <<560589,0>> թիվը փոխարինել <<560586,0>> թվով, <<ֆոնդային մաս>> սյունակի <<104150,0>> թիվը փոխարինել <<134837,8>> թվով, այդ թվում՝
1) Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7322 հոդվածի(համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով) տողի <<0>> թիվը փոխարինել <<10687,8>> թվով:
2) Համայնքի բյուջեի եկամտային մասի 7332 տողի (Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ) տողի <<0>> թիվը փոխարինել <<20 000,0>> թվով:
3) Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7421 հոդվածի(Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ) տողի <<5357,1>> թիվը փոխարինել <<5354,1>> թվով:
2. Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>>, <<Վարչական մաս>> և <<Ֆոնդային մաս>> սյունակների <<598360,8>>, <<563261,6>> և <<139249,2>> թվերը համապատասխանաբար փոխարինել <<629045,6>>, <<563258,6>> և <<169937,0>> թվերով: Այդ թվում՝
1) Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<8900,0>> թիվը փոխարինել <<17697,8>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<4000,0>> թիվը փոխարինել <<5890,0>> թվով, 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<158578,3>> թիվը փոխարինել <<154893,3>> թվով :
2) Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 03, դաս 03 (ՔԿԱԳ տարածքային բաժնի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<138,4>> թիվը փոխարինել <<135,4>> թվով:
3) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<53300,0>> թիվը փոխարինել <<51896,0>> թվով :
4) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<32000,0>> թիվը փոխարինել <<52000,0>> թվով:
5) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 01, դաս 01 (բնակարանային շինարարություն) և տնտեսագիտական դասակարգման 5111 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով:
6) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<998,0>> թիվը փոխարինել <<1198,0>> թվով:
7) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածի <<1740,0>> թիվը փոխարինել <<2525,0>> թվով:
8) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01(գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածի <<105,0>> թիվը փոխարինել <<1505,0>> թվով :
9) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04(այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<4400,0>> թիվը փոխարինել <<4700,0>> թվով :
10) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01(նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին) հոդվածի <<42000,0>> թիվը փոխարինել <<43000,0>> թվով :
11) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 200,0 հազար դրամ հատկացնել <<Հայ կաթողիկէ Առաջնորդարանին >>՝ Լանջիկ գյուղի եկեղեցու վերանորոգումն ավարտելու համար:
12) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից, որպես համայնքային ներդրում, 100,0 հազար դրամ հատկացնել <<Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 100,0 հազար դրամ` <<Ձորակապի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 200,0 հազար դրամ <<Աղինի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 100,0 հազար դրամ` <<Շիրակավանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային <<Դպրոցական սնունդ>> ծրագրի կողմից դպրոցի ճաշարանի, խոհանոցի և պահեստային մասի վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար, 1000,0 հազար դրամ` որպես համայնքային ներդրում, հատկացնել Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ <<Ջրափի համայնքի միջնակարգ դպրոցի հանդիսությունների սրահի վերանորոգում>> ծրագիրն իրականացնելու համար, <<85,0>> հազար դրամ՝ <<Ձիթհանքովի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին ուսուցչական կոլեկտիվի համար էքսկուրսիա կազմակերպելու համար։
13) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<7650.0>> հազար դրամ հատկացնել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական Հիմնարկ>>
կազմակերպությանը՝ Սառնաղբյուր, Ձիթհանքով և Գուսանագյուղ գյուղերի ջրամատակարարման ցանցերի կառուցման համար որպես համայնքային ներդրում:
|