Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 81
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2019 թվականի N 81

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության

օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի   դրույթներով 

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

            Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում <<համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման>> ինստիտուտ։

<<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն <<համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման>> ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ  օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին  հայտնում է իր դժգոհությունը  այն որակելով որպես քաղաքական  հետապնդում և տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին։


Կողմ -9

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(181.73 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner