Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված <<Օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի>> 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հաշվի առնելով, որ կադաստրային քարտեզագրման անճշտության հետևանով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 9-րդ փողոց 10/2 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0013-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04000 հեկտար մակերեսով հողամասը, բնակավայրի էլեկտրոնային կադաստրային քարտեզում գրանցված է քաղաքացու անվամբ, որի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, էլեկտրոնային կադաստրային քարտեզում թույլ տրված անճշտությունը ուղղելու նպատակով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 08-003-0013-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04000 հեկտար մակերեսով հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Նոր թաղամաս 9-րդ փողոց 10/2 հողամաս/ ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին. |