Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 33
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎԴՐԱՄԱՆԻ ՊԵՄԶԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ «ՁՈՐ» ԿՈՉՎՈՂ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՏՈՒՖ ՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 3.6 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ «ԱՆԻ ՏՈՒՖ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով<<Տեղականինքնակառավարմանմասին>> Հայաստանի  Հանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ  կետի, Հայաստանի  Հանրապետության  Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի  3-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետականևհամայնքայինսեփականությունհանդիսացողհողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով և հաշվի առնելով, որ ՀայաստանիՀանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150-Ա հրամանով «Անի Տուֆ Պրոդուկտ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հետագայում` Ընկերություն) տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 16.11.2018 թվականի N ՇԱԹ-29/589 թույլտվության, 16.11.2018 թվականի N Լ-589 լեռնհատկացման ակտի և ընդերքօգտագործման 16.11.2018 թվականի N Պ-589 պայմանագրի համաձայն թույլատրվել է ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրից 3.5 կիլոմետր հյուսիս-արևմտյան տարածքում գտնվող  Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի «Ձոր» կոչվող տեղամասում 50 տարի ժամկետով իրականացնել պեմզային տուֆի արդյունահանման աշխատանքներ, սակայն տվյալ հողատարածքի կադաստրային քարտեզում առկա սխալների հետևանքով, հողամասի մի մասը ընկնում է Թուքիայի սահմանում, որը և հիմք է հանդիսանում հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը մերժելու և հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կասեցնելու համար, մինչև կադաստրային քարտեզում տեղ գտած սխալների ուղղում կատարելը (հիմք` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի 22.04.2019 թվականի N ԼՄ/3061-19 գրություն) ընկերությանը

պեմզային տուֆի արդյունահանման աշխատանքներ կազմակերպելու համար հնարավորություն տալու համար և հիմք ընդունելով Ընկերության 2020 թվականի փետրվարի 24-ի դիմումը.

                  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանին որոշում է

     1. Տալ համաձայնություն` Հայաստանի  Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 150-Ա հրամանով «Անի Տուֆ Պրոդուկտ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 16.11.2018 թվականի N ՇԱԹ-29/589  թույլտվության, 16.11.2018 թվականի N Լ-589 լեռնհատկացման ակտի և ընդերքօգտագործման 16.11.2018 թվականի N Պ-589 պայմանագրիհամաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում (բնակավայր` Բագրավան) Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի «Ձոր» կոչվող տեղամասում տուֆ քարի արդյունահաման համար նախատեսված 3.6 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասը, մինչև տվալ հողատարածքի կադաստրային քարտեզում տեղ գտած սխալների ուղղումը և հողի նպատակային նշանակության փոփոխությունը, տուֆ քարի արդյունահանում իրականացնելու նպատակով 90000 (իննսուն հազար) ՀայաստանիՀանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «Անի Տուֆ Պրոդուկտ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.

  1)«Անի Տուֆ Պրոդուկտ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (գործադիր տնօրեն` Անդրանիկ Բաղդասարյան) կնքել հողի վարձակալության պայմանագիր:

  2) Հողատարածքի կադաստրային քարտեզում տեղ գտած սխալների ուղղումից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըարդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլարտադրականնշանակությանօբյեկտների նպատակային նշանակության, ընդերքօգտագործմանհամարտրամադրվածհողամասերի գործառնական նշանակություն փոխադրելու և հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner