Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները .
1. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7422 հոդվածի (համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով) տողի <<11720,0>> թիվը փոխարինել << 12320,0>> թվով։
2. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01(ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի շինությունների կառուցում) հոդված ի<< 0>> թիվը փոխարինել << 1000,0>> թվով։
3. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի << 0>> թիվը փոխարինել << 700,0>> թվով։
4. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի << 1000,0>> թիվը փոխարինել << 2000,0>> թվով, 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի << 0>> թիվը փոխարինել << 960,0>> թվով,
5. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (մարզադպրոցի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի << 400,0>> թիվը փոխարինել << 500,0>> թվով, 4112 (պարգևատրումներ հատուկ խրախուսումներ և վճարներ) հոդվածի << 50,0>> թիվը փոխարինել << 100,0>>թվով:
6. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածի << 45000,0>> թիվը փոխարինել
<< 47000,0>> թվով։
7. Գործառնական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<145360,0>> թիվը փոխարինել <<137880,0>> թվով, 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<4000,0>> թիվը փոխարինել <<5000,0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի << 1000,0>> թիվը փոխարինել <<3000,0>> թվով։
8. Գործառնական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<25000,0>> թիվը փոխարինել <<19600,0>> թվով։
9. Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (երաժշտական դպրոցի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<100,0>>թվով, 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածի <<546,0>> թիվը փոխարինել <<746,0>>թվով, 4214 (կապի ծառայություններ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<70,0>>թվով, 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<70,0>> թիվը փոխարինել <<170,0>>թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<200,0>>թվով:
10. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 01 (գրադարանի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<100,0>> թվով:
11. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 03 (մշակույթի տան պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<100,0>> թվով:
12. Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (արվեստի դպրոցի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<100,0>> թվով:
13. Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<2300,0>> թիվը փոխարինել <<3500,0>> թվով:
14. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<6000,0>> թիվը փոխարինել <<6300,0>> թվով:
15. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<1400,0>> թիվը փոխարինել <<2400,0>> թվով, 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<200,0>> թվով, 4251 (շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի <<10000,0>> թիվը փոխարինել <<11000,0>> թվով
16. Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<700,0>> հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել Լանջիկ բնակավայրի Սուրբ աստվածածին Հայ կաթողիկե եկեղեցու կտուրի վերանորոգման համար։
17. Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<7500,0>> հազար դրամ հատկացնել <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկ>> կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով և Գուսանագյուղ բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի կառուցման համար՝ որպես համայնքային ներդրում:
|