Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2019 թվականի N 6

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ/ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂՙ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,00324 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ  կետի, Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրությներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 136 դրական եզրակացությունը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, որով նախատեսվում է  համայնքի վարչական սահմանում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-049-0226- կադաստրային ծածկագրով 0,00324 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքցի Ժորա Հովհաննեսի Կարապետյանի կողմից 2002 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակի շինությունն օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝Արտակ Գևորգյանին

1)      Ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը:

2)      Ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքցու իրավունքի պետական գրանցումը:

3)      Հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

 


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(276.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner