Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի   33-րդ հոդվածի  1-ին    մասի  1-ին   կետի  և 34-րդ հոդվածի 1-ին  մասի դրույթներով

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  և Անի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 7-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>>  թիվ 13-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները .

 

1.    Որոշման թիվ 2-րդ հավելվածի (աշխատակազմ (ստորաբաժանումների մեջ չներառված պաշտոններ)4-րդ  տողի 5-րդ սյունակի <<115000>> թիվը փոխարինել <<125000>> թվով:

2.    Որոշման թիվ 2-րդ հավելվածի 4-րդ պարբերության (տեխնիկական սպասարկման  անձնակազմ) 2-րդ տողի 5-րդ սյունակի <<120000>> թիվը փոխարինել <<140000>> թվով:

 

3.    Որոշման թիվ 2-րդ հավելվածի 4-րդ պարբերության (տեխնիկական սպասարկման  անձնակազմ) 7-րդ տողի 3-րդ սյունակի <<1>> թիվը   փոխարինել  <<3> թվով:

                                                      

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner