Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2021 թվականի N 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 28 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 346 ՈՐՈՇՈՒՄԸ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Գևորգի Մանուկյանի կողմից /ծնված 01.08.1951 թվականին/ դիմումը։         

                Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի Հրանտ Շահինյան փողոց 1-ին նրբանցք թիվ 28 հասցեում գտնվող հողամասի   մակերեսը փաստացի կազմում է 0,09 հեկտար, որից 0,06 հեկտար Ռաֆիկ Գևորգի Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է  /հիմք 23.12.2020 թվականի թիվ 290 արխիվային տեղեկանքի և 10.06.1991 թվականի տեխնիկական անձնագիր//:

             Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոց 1-ին նրբանցք թիվ 28 հասցեում բնակելի տան  զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ մասի հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի որոշում եմ

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոց 1-ին նրբանցք թիվ 28 հասցեում գտնվող գույքային իրավունքների նկատմամբ Ռաֆիկ Գևորգի Մանուկյանի (ծնված 01.08.1951 թվականին) սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար օրինական հատկացված 0,06 հեկտար  մակերեսով հողամասին  կից 0,03 հեկտար հողամասի չափով ճանաչել նրանց սեփականությունը 0,09 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ։

2. N 3 շինությունը թողնել ինքնակամ։

3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner