Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Իշխան Մխեյանի 2024 թվականի ապրիլի 02-ի դիմումը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-100-0052-0004/ գտնվող Իշխան Անուշավանի Մխեյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.03557 հա հողամասին և նրանում առկա բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստասնի Հանրապետություն, մարզ Շիրակ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց, 1-ին անցուղի, 1/1 հողամաս: