Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ ՀայաստանիՀանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Սառնաղբյուր բնակավայրում իրականացված «Խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերանորոգման և արդիականացման» ծրագրի շրաջանակներում օրենքով սահմանված կարգով կառուցված խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարների կառավարման հանգույցների (համապատասխանաբար` NN 2, 3, 5) նպատակային նշանակությունները չեն համապատասխանում դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններին. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է`համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության 08-100-0099 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.03040 հեկտար (հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 6րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 7), բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 08-100-0012 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.02065 հեկտար (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 10/1) և գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի 08-100-00404 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.035670 հեկտար (հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 111) մակերեսներով հողամասերըփոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալենթակառուցվածքներիօբյեկտներիհողերիկատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակություն՝ այդ հողամասերում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Սառնաղբյուր բնակավայրում իրականացված «Խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերանորոգման և արդիականացման» ծրագրի շրաջանակներում օրենքով սահմանված կարգով կառուցված խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարների կառավարման հանգույցների (համապատասխանաբար` NN 2, 3, 5) նպատակային նշանակություններին համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերինպատակայիննշանակություններըփոփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |