Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5 որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 20-ի N 196-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սոցիալական հարցերի հանձնաժողովի առաջարկությունը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է`

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքից արցախյան պատերազմներում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած թվով 71 զինծառայողներին յուրաքանչյուրին տրամադրել 30 000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ աջակցություն /ընդամենը՝ 2 130 000 /երկու միլիոն մեկ հարյուր երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ/՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner