Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով <<Անի>> նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Տաշչյանի 18.12.2017թվականի դիմումը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի
ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող, ք.Մարալիկ Մադաթյան 1 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկից N 27 և 28 սենյակները 31,2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անհատույց հինգ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Անի նոտարական գրասենյակի նոտար Տաթևիկ Տաշչյանին, որպես <<Անի>> նոտարական տարածքի գրասենյակ, հատկացված տարածքը հիմնանորոգելու և հետագա պահպանությունը ապահովելու պայմանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: