Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով«ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի 2019 թվականի փետրվարի 25-ի դիմումը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի
համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 31-Ա հրամանով «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 04.02.2019թ. ՇԱԹ-29/597 թույլտվության, 04.02.2019 թ. N Լ-597 լեռնհատկացման ակտի և ընդերքօգտագործման 04.02.2019թ. N Պ-597 պայմանագրիհամաձայն Անի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող Խարկովի տուֆի և պեմզայի հանքավայրում տուֆ քարի արդյունահանման համար նախատեսված 08-022-0101 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 10.46428 հեկտար համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում տուֆ քարի արդյունահանում կազմակերպելու և հողամասինպատակային ու գործառնականնշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Անի համայնքի Բագրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: