Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <<Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ>> հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Այվազյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի դիմումը՝ Սառնաղբյուր գյուղական բնակավայրի երիտասարդներին համայնքային զարգացման գործընթացներում ներգրավելու և նրանց անձնական ու սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան երրորդ հարկի տարածքը տաս տարի ժամկետով անհայտույց տրամադրելու վերաբերյալ․ 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Սառնաղբյուր բնակավայրի մշակույթի տան շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, 1-ին փողոց, թիվ 51/ երրորդ հարկի 48,25 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքը 10 /տաս/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբ>> հասարակական կազմակերպությանը՝ Սառնաղբյուր գյուղական բնակավայրի երիտասարդներին համայնքային զարգացման գործընթացներում ներգրավելու և նրանց անձնական ու սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Անհրաժեշտ պայմաններ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործընթացը պատշաճ կազմակերպման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |