Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ <<ԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 4 ԵՎ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 75-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 28-րդ կետի ,<<Նորմատիվ  իրավական ակտերի  մասին>>ՀայաստանիՀանրապետության  օրենքի 33-րդհոդվածի1-ին մասի 3-րդկետիդրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Անի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման և գույքավորման գործում Ռոմի Բարոնյանի կողմից կատարված ներդրումները,  ինչպես նաև հաշվի առնելով կազմակերպության կոլեկտիվի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությունները  

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին  որոշում է

 

1  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Անի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

 2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի  քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի  փետրվարի 20-ի  N 4  որոշման  թիվ 2  կետով հաստատված կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։

3․ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնիհամայնքիավագանու 2018 թվականինոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Անի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 14-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ  75-Աորոշման N6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

 4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Մարալիկի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ մինչև բյուջետային տարվա ավարտը  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գյումրիի տարածքային բաժին և պետական ռեգիստրի վկայականում կատարել համապատասխան փոփոխություն։

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner