Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 42
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 օգոստոսի 2018 թվականի N 42

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26 -Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին  մասի դրույթներով

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի <<560589,0>> թիվը փոխարինել <<591273,8>> թվով, այդ թվում`<<վարչական մաս>> սյունակի <<560589,0>> թիվը փոխարինել <<560586,0>> թվով, <<ֆոնդային մաս>> սյունակի <<104150,0>> թիվը փոխարինել <<134837,8>> թվով, այդ թվում՝

1) Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7322 հոդվածի(համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով) տողի <<0>> թիվը փոխարինել <<10687,8>> թվով:

2) Համայնքի բյուջեի եկամտային մասի 7332 տողի (Պետական բյուջեից կապիտալ ծախսերի  ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ) տողի   <<0>> թիվը փոխարինել <<20 000,0>> թվով:

3)   Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7421 հոդվածի(Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ) տողի <<5357,1>> թիվը փոխարինել <<5354,1>> թվով:

2. Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>>, <<Վարչական մաս>> և <<Ֆոնդային մաս>> սյունակների <<598360,8>>, <<563261,6>> և <<139249,2>> թվերը համապատասխանաբար փոխարինել <<629045,6>>,  <<563258,6>> և <<169937,0>> թվերով: Այդ թվում՝

1)  Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<8900,0>> թիվը փոխարինել <<17697,8>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<4000,0>> թիվը փոխարինել <<5890,0>> թվով, 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ)  հոդվածի <<158578,3>> թիվը փոխարինել <<154893,3>>  թվով   :

2) Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 03, դաս 03 (ՔԿԱԳ տարածքային բաժնի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<138,4>> թիվը փոխարինել <<135,4>> թվով:

3) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<53300,0>> թիվը փոխարինել <<51896,0>> թվով :

4) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<32000,0>> թիվը փոխարինել <<52000,0>> թվով:

5) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 01, դաս 01 (բնակարանային շինարարություն) և տնտեսագիտական դասակարգման 5111 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով:

6) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում)  և տնտեսագիտական դասակարգման 4657  (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<998,0>> թիվը փոխարինել <<1198,0>> թվով:

7) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և  տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածի <<1740,0>> թիվը փոխարինել <<2525,0>> թվով:

8) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01(գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածի <<105,0>> թիվը փոխարինել <<1505,0>> թվով :

9) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04(այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<4400,0>> թիվը փոխարինել <<4700,0>> թվով :

10) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01(նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային կազմակերպություններին) հոդվածի <<42000,0>> թիվը փոխարինել <<43000,0>> թվով :

11)  Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից  200,0 հազար դրամ հատկացնել <<Հայ կաթողիկէ Առաջնորդարանին >>՝ Լանջիկ գյուղի եկեղեցու վերանորոգումն ավարտելու համար:  

12) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ  առևտրային կազմակերպություններին) հոդվածից, որպես համայնքային ներդրում,  100,0 հազար դրամ հատկացնել <<Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 100,0 հազար դրամ` <<Ձորակապի  միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 200,0 հազար դրամ <<Աղինի  միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ին, 100,0 հազար դրամ` <<Շիրակավանի  միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային <<Դպրոցական սնունդ>> ծրագրի կողմից դպրոցի ճաշարանի, խոհանոցի և պահեստային մասի վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար, 1000,0 հազար դրամ` որպես համայնքային ներդրում, հատկացնել Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ <<Ջրափի համայնքի միջնակարգ դպրոցի հանդիսությունների սրահի վերանորոգում>> ծրագիրն իրականացնելու համար, <<85,0>> հազար դրամ՝ <<Ձիթհանքովի միջնակարգ դպրոց>>  ՊՈԱԿ-ին ուսուցչական կոլեկտիվի համար էքսկուրսիա կազմակերպելու համար։

13) Գործառական  դասակարգման  բաժին  06, խումբ  03, դաս  01 (ջրամատակարարում)   և տնտեսագիտական  դասակարգման  4657  (այլ  կապիտալ  դրամաշնորհներ)  հոդվածից <<7650.0>>  հազար  դրամ   հատկացնել <<Գյուղական տարածքների  տնտեսական  զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական Հիմնարկ>>

 

կազմակերպությանը՝ Սառնաղբյուր, Ձիթհանքով և Գուսանագյուղ գյուղերի ջրամատակարարման ցանցերի կառուցման համար որպես համայնքային ներդրում:

 


Կողմ -6

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -2

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱԳՈՒՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner