Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 13/3 հասցեում գտնվող հողամասում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0029-0101) 0.0045 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2․Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով` 23 760(քսաներեք հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
|