Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արա Կամսարի Մարդոյանի 2019 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը` քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական սահմաններում, Լանջիկ բնակավայրում գտնվող քաղաքացի Արա Կամսարի Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-044-0010-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի 1.0 հեկտար հողամասը (վկայական N 25102019-08-0065) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում քաղաքացու կողմից Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհը սպասարկող հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար (հյուրանոց, ավտոկայանատեղի, հանրային սննդի տաղավար, ավտոտեխսպասարկաման և լիցքավորման կայաններ):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |