Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 89
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2021 թվականի N 89

ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 14-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթներով՝ որոշում  եմ 

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար  «Վառելիքի» մատակարարման գնման գործընթացը կազմակերպելու նպատակով ձևավորել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ` Նարեկ Նիկոյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի  տեղակալ

Հանձնաժողովի անդամներ`Արսեն Գասպարյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անիկոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Անժելա Սաղաթելյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և  գնումների  բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար

Հովհաննես Ալեքյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և  գնումների  բաժնի առաջատար մասնագետի  ժամանակավոր պաշտոնակատար:

2.Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնումների կատարման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի գնումների համակարգող Կարեն Նալբանդյանին։

 

3. Հայտարարության և հրավերի տեքստը հաստատելու համար գնահատող հանձնաժողովի առաջին նիստն հրավիրել 2021 թվականի մարտի 05-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի  համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցում,  Մադաթյան 1 հասցեով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner