Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
<<ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ>> ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԻՀՐԱՆ ԲԱՀՐՈՒՆՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ <<ԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳԵԼՈՒ ԵՎ ԲԱԿԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

             Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի  և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի  դրույթներով

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝

 

 

 

1.      Տալ համաձայնություն  <<Օգնություն Հայաստանին>>  շվեցարական բարեգործական հիմնադրամի շրջանակներում Շվեցարիայի բարերարների կողմից գլխավորությամբ Միհրան Բահրունյանի ամբողջովին հիմնանորոգելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի  <<Անի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը և բարեկարգելու բակի ամբողջ տարածքը:

 

2.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի  <<Անի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները 2018 թվականի հունիսի 1-ից  շուրջ մեկ և կես տարի ժամանակով մինչև շինարարության ավարտը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող Մադաթյան N2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկում:

 

3.      Հրատապ կազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի

 

սեփականություն հանդիսացող Մադաթյան N2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի բարեկարգման աշխատանքները:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner