Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 108-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ 303 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՏԱՍ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր երիցյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի դիմումը՝ Անի համայնքի 15-30 տարեկան երիտասարդների համար անվճար կրթական և ժամանցային ծառայություններ մատուցելու նախաձեռնության վերաբերյալ․

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի արվեստի դպրոցի շենքի /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 2/ 1-ին հարկի 303 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքը 10 /տաս/ տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպությանը՝ Անի համայնքի 15-30 տարեկան երիտասարդների համար անվճար կրթական և ժամանցային ծառայություններ մատուցելու նպատակով։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով <<ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ>> հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner