Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.    ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆՄԱՍ

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արման Սարիբեկյանս, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 275-րդ հոդվածով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելով, ղեկավարվելով՝ օրենսգրքի 2191 հոդվածով, 2024 թվականի ապրիլի 22–ին, ժամը 12։00-ին Մարալիկ քաղաքում, դռնբաց վարույթի ընթացքում, քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի (հասցե՝ ՀՀ ք․ Երևան, Ադոնցի 8-2) ներկայությամբ, օրենսգրքի 277–րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ, 248–րդ հոդվածով սահմանված սկզբունքներով և 278–279–րդ հոդվածներով սահմանված կարգով քննելով՝ ՀՀ Շիրակի մարզի, Անիի համայնքապետարանի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2024 թվականի ապրիլի 15–ին կազմված, քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի.

2․ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Անի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից օրենսգրքի 9–րդ, 251–րդ, 254–րդ և 255–րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվել է քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով, նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ 2024 թվականի ապրիլի 15–ին բացահայտվել և արձանագրվել է, որ քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից 54-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվել է իրավախախտում, մասնավորապես՝ ինքնակամ փոխել է հողի գործառնական նշանակությունը և հողատեսքը, այսինքն արոտը փոխել և դարձրել է տնկարկ։ Քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանը արձանագրության կրկնօրինակը ստացել է, ստանալու փաստը հավաստվում է քաղաքացու ստորագրությամբ։ Կազմված արձանագրության հիման վրա 2024 թվականի ապրիլի 22-ին ժամը 12։00-ին իրականցվել է վարչական վարույթի լսումներ։ Վարչական վարույթի լսումներին ներկա է գտնվել պատշաճ ծանուցված Արկադի Արծրունիի Աղաջանյանը։ Վարույթի ընթացքում Արկադի Արծրունիի Աղաջանյանին է ներկայացվել կատարված իրավախախտումը, որը ընդունվել է քաղաքացու կողմից և առարկություն չի հայտնել։ Քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը ապացուցված է 2024 թվականի ապրիլի 15-ին պատշաճ կարգով կազմած արձանագրությամբ և կից ներկայացված նյութերով։ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում՝

1. Հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին․

2. Մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վաչական տույժի․ իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամբողջությամբ հաստատված եմ համարում այն փաստը, որ քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից թույլ է տրվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով և առկա չէ Օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող որևէ հանգամանք։

3․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով՝ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի, 32-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 37-րդ, 48-րդ, 281-րդ հոդվածի, 282-րդ հոդվածի 1-ին կետի, 283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 305-րդ և <<Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42–րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 55–րդ, 58–րդ հոդվածի 1–ին կետով, 59-րդ, 60-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ հոդվածների դրույթներով՝

1. Քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նշանակելով տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50․000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի` Արկադի Արծրունիի Աղաջանյանին պատշաճ կարգով իրազեկելու պահից:

4. Սույն որոշումը կարող է գանգատարկվել քաղաքացի՝ Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում՝ վարչական, կամ դատական կարգով:

5. Սույն որոշմամբ նշանակված տուգանքը քաղաքացի Արկադի Արծրունիի Աղաջանյանի կողմից պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քանի տասնհինգ օրվա ընթացքում Անի համայնքապետարանի թիվ 900495101124 հաշվեհամարին, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում։

6. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի համաձայն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner