Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 35
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-022-0101-0044 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 10.45565 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՈՒՖ ՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԽԱՐԿՈՎ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի,  81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019 թվականի փետրվարի  4-ի թիվ 31-Ա հրամանով «Խարկով  Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` ընկերություն) տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 04.02.2019 թվականի ՇԱԹ-29/597 թույլտվությունը, 04.02.2019 թվականի N Լ-597 լեռնհատկացման ակտում և ընդերքօգտագործման 04.02.2019 թվականի N Պ-597 պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-իթիվ 599 որոշմամբստեղծվածհողերիօգտագործմանժամանակավորսխեմաների  համաձայնեցմանմիջգերատեսչական  հանձնաժողովի 2019   թվականի   հունիսի  26 թիվ  51  դրական եզրակացությունը  և 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 49-Ա որոշումը.

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությանը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման  և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-022-0101-0044 կադաստրային ծածկագրով 10.45565 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29012020-08-0064)  տուֆ քարի արդյունահանում  կազմակերպելու նպատակով 44 տարի ժամկետով (մինչև՝ 2064 թվականի փետրվարի 4-ը), 261 400 (երկու հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «Խարկով Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ ընկերության միջոցներով:

        3. Հողամասի վկայականը  կցվում է որոշմանը:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner