Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ /ՏԵՂԱԴՐՄԱՆ/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանին որոշում է

 

    1. Հաստատել  ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:

           2. Հաստատել  ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ չափորոշիչները՝ համաձայն հավելված 2-ի:

ՀԱՎԵԼՎԱԾ  N1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ  2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  17ԹԻՎ 51  ՈՐՈՇՄԱՆ 

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.       Սույն կանոններով (այսուհետ`Կանոններ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի (այսուհետ`գովազդ) տեղադրելու կարգն ու պայմանները: Կանոնները ընդունվել են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

3.       Արտաքին գովազդը (այսուհետ`գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է բնակավայրերում գովազդի միջոցներով (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլն) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ  ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:                                                                           Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  մարտի 19-ի N270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող  տեղեկատվությունը արտաքին գովազդ չի համարվում:                                                                                                                                                                               Արտաքին գովազդ չեն համարվում « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղադրման չափորոշիչներով» (այսուհետ`Չափորոշիչներ) սահմանված մակերեսից ավելի մակերեսով տեղադրվող  ֆիրմային նշանները և գովազդվող ապրանքանշանները:

4.       Կանոնները տարածվում են բոլոր այն տարածքների վրա, որտեղ պետք է տեղադրվի արտաքին գովազդը:

5.       Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի որոշմամբ հողամասը օգտագործման իրավունքով  հանձնվում է դիմում ներկայացրած գովազդատուին (գովազդակրին)` միաժամանակ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր, հետագայում տվյալ կողմի հետ նախապատվության իրավունքով երկարացնելու պայմանով:

6.       Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Չափորոշիչների և Կանոնների պահանջներին:

 

2. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.       Թույլտվությունը (հետագայում` թույլտվություն) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Կանոններով սահմանված կարգով տրվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից:

8.       Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն (գովազդակիրը) հայտ է ներկայացնում Անի համայնքի ղեկավարին ` նշելով իր անունը, գտնվելու վայրը,գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները:                Հայտին կցվում է համապատասխան պատկերով ր գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը(վահանակ, գրաժապավեն, լուսատախտակ, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները:

9.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանը գովազդի միջոց  տեղադրելու համար գովազդատուից (գովազդակրից) հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը Չափորոշիչների և Կանոնների պահանջներին (եթե այն թերի է, հետ է վերադարձվում թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն, որում նշվում են գովազդատուի (գովազդակրի) անվանումը, գովազդի չափերը, տեղադրման ձևը, գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը:

10.    Նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների (գովազդակիրների) հայտերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին  տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն:

11.    Թույլտվությունը հանդիսանում է հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարան թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան համայնքային ծառայողի մոտ:

12.    Գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ գովազդատուի (գովազդակրի), հայտը 15-օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում, եթե`

1)       Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Չափորոշիչների և Կանոնների պահանջներին,

2)       Խախտվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջները,

3)       Գովազդի միջոցի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը:

13.    Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:

14.    Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդային նյութերի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Անի համայնքապետարանին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը: Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Անի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետի հետ:

15.     Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Չափորոշիչների ,Կանոնների և ՀՀ այլ իրավական ակտերի պահանջներին:

16.    Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով`մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Անի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան հարցերով զբաղվող մասնագետի հետ համաձայնեցված նախագծով: Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար:

17.    Գովազդատուն (գովազդակիրը) իրավասու չէ արտաքին գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի:

18.    Գովազդի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու կամ երկարացնելու, պայմանագրով  նախատեսված հիմքերով այն վաղաժամ դադարելու (լուծելու) դեպքում գովազդատուն (գովազդակիրը) պարտավոր է ողջամիտ ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղադրման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին:

19.    Կանոններով նախատեսված պարտավորությունը գովազդատուի (գովազդակրի) կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում  Անի համայնքի ղեկավարի որոշման  համաձայն գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժումն իրականացվում է Անի համայնքապետարանի կողմից` օրենքով սահմանված կարգով գովազդատուից (գովազդակրից) ստանալով համապատասխան փոխհատուցում:

 

3. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

20.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

21.    Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն (գովազդակիրը) վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով:

22.    Հողօգտագործման վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ հողի հարկի դրույքաչափից:

23.    Կանոններին համապատասխան վճարված գումարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջե:

24.    Գովազդատուի (գովազդակրի) կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը գովազդի մասին օրենսդրության խախտման դադարեցման և հակագովազդի իրականացման վերաբերյալ գրավոր նախազգուշացնում է գովազդատուին (գովազդակրին):

25.    Գովազդատուները (գովազդակիրները) իրավասու են օրենքով սահմանված կարգով դատական կարգով բողոքարկել գովազդի տեղադրման կապակցությամբ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի որոշումներն ու գործողությունները:

26.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում արտաքին գովազդի տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով և գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը:

27.    Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 ՀԱՎԵԼՎԱԾ  N2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ  2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17ԹԻՎ  51 ՈՐՈՇՄԱՆ

 

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)

 

1.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները (այսուհետ`Չափորոշիչներ) մշակվել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնների» (այսուհետ`Կանոններ) համապատասխան:

2.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում արտաքին գովազդի միջոցների (այսուհետ`գովազդ) տեղաբաշխումը (տեղադրումը) թույլատրվում է Կանոնների և Չափորոշիչների պահանջներին համապատասխան:

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

1.       Արտաքին գովազդի միջոց են համարվում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում տեղադրվող գովազդային տեղեկատու կրողները` անկախ շենքերի, շինությունների և հողամասերի սեփականության ձևից: Դրանց թվում են` վահանակային կայանքները(վահանակները), տանիքային կայանքները, մեծանկարները(պաննո), էլեկտրոնային էկրանները, ցուցանակները, բարձակները, ցուցատախտակները, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարները (մարկիզ), գրաժապավենները (տրանսպարանտ) և այլն:

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.       Գովազդի տեղադրմանը ներկայացվող պահանջները`

1.1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում գովազդը և դրանց առանձին մասերը չեն կարող տեղադրվել երթևեկելի մասի մակերևույթից 6մ-ից ցածր բարձրությամբ եզրաքար չունեցող ճանապարհի կողքին:

1.2.  Գովազդի միջոցները չպետք է`

·         խոչընդոտեն  ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը,

·         սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

·         առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում` նաև անդրադարձող),

·         հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք,

·         լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա:

1.3.  Գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա չպետք է հակասի ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N2137-Ն որոշման պահանջին:

1.4.  Գովազդ տեղադրել չի թույլատրվում`

·         բնակելի  շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր,

·         ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածում,

·         ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխանում է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ,

·         փողոցների խաչմերուկների սահմաններից և դրանց մոտեցումներից 20մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

2.       Գովազդի` առանձին կանգնած մնայուն միջոցների տեսակները`                                                                      Վահանակային կայանքները(վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից(կարկաս) և տեղեկատու դաշտից.

2.1.  Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են`

·         մեծ չափերի- 3մ*4մ.3մ*6մ և այլ չափերի,

·         միջին չափերի- 1.8մ*1.2մ.2մ*3մ,

·         փոքր չափերի- 0.6մ*0.9մ և ավելի փոքր չափերի.

2.2.  Վահանակներին ներկայացվող պահանջներն են`

·         երկկողմանի կատարում,

·         միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է,

2.3.  Փողոցներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն`

·         10 քմ—12 քմ`                        50 մ—75 մ

·         6 քմ—10 քմ `                         30 մ—50 մ

·         4 քմ—6 քմ`                            20 մ—30 մ

·         2 քմ—4 քմ`                            10 մ—20 մ

·         Մինչև 2 քմ`                           10 մ.

2.4.  Մասնագիտական փորձաքննություն անցած և համաձայնեցված նախագծերի առկայության դեպքում կարող են օգտագործվել կոնստրուկցիաներ:

3.       Շենքերի, շինությունների, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բարեկարգման տարրերի վրա տեղաբաշխվող (տեղադրվող) արտաքին գովազդի  և տեղեկատվության մնայուն միջոցների տեսակները`

3.1.  Տանիքային կայանքները ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ` շենքի ճակատային մասում կամ տանիքին:

3.1.1.         Տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու կայանքներից:

3.1.2.         Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվի դեկորատիվ պանելով:

3.1.3.          Կոնստրուկցիաների միջոցով տանիքային կայանքի գովազդային վահանակի տեղադրումը պետք է համաձանեցվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակցի հետ:

3.2.  Պատի մեծանկարներ (պաննո) կոչվում են  արտաքին գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով`

3.2.1.         Պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը: Պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից:

3.2.2.         Պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով:

3.3.  Բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուներին կամ շենքերի վրա: Համապատասխան թույլտվության դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել քաղաքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա:

3.3.1.         Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3մետր բարձրության վրա:

3.3.2.         Հիմքերի վրա կանգնեցված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասից դուրս` մայթի կողմը: Արգելվում է մեկից ավելի բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա:

3.3.3.         Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով:

4.       Էկրանավորող սարքավորումներն արտաքին գովազդի և տեղեկատվության միջոց են:

4.1.  Դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր:

4.2.  Հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով:

5.       Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ-ից ոչ պակաս բարձրության վրա:

6.       Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան:

7.       Չափորոշիչներում չնշված և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002թվականի մարտի 19-ի հ. 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետի առաջարկությունների հիման վրա:

8.        Տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումը.

8.1.  Տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

 

 

 

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner