Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 370-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 370-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով, որոշում եմ`

1. Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (Փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «2000.0», «4000.0» և «5000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «0», «2000.0» և «3000.0» թվերով:

2. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (Ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «1500.0» թվերը փոխարինել «3500.0» թվերով:

3. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (Գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի երկրորդ և երրորդ եռամսյակների «2000.0» և չորրորդ եռամսյակի «8000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «600.0» և «6600.0» թվերով:

4. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 03, դաս 01 (Սան. մաքրում) և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «0» թվերը փոխարինել «580.0» թվերով:

5. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 01, դաս 01 («Անի կոմունալ տնտեսության պահպանման ծախսեր») և տնտեսագիտական դասակարգման 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «0» թվերը փոխարինել «220.0» թվերով, 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «3000.0» թվերը փոխարինել «3600.0» թվերով:

6. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (Մարզադպրոցի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «9050.0», «14000.0» և «27000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «8800.0», «13750.0» և «26750.0» թվերով, 4269 (Հատուկ նպատակային նյութեր) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «180.0», «380.0» և «980.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «330.0», «530.0» և «1130.0» թվերով, 4823 (Պարտադիր վճարներ) հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների «16.0» թվերը փոխարինել «116.0» թվերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner