Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով խանութի ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ռոման Էդվարդի Պողոսյանի 2018 թվականի օգոստոսի 1-ի դիմումով ընդունել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող (քաղաք Մարալիկ) բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0042-0031 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0,001 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված խանութի շինության և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի
ավագանին որոշում է
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0042-0031 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0,001 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 20 քառակուսի մետր արտաքին մակերեսով (երկու հարկ) և 6.09 քառակուսի մետր նեքին մակերեսով խանութի շինությունը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 10/4 անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման վկայական N21062018-080014), ուղղակի կարգով 158400 (մեկ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով ինքնակամ շինարարություն իրականացրած անձ Ռոման Էդվարդի Պողոսյանին վաճառելու /անձնագիր AN02930450 տրված 11.12.2012 թվական 022-ի կողմից, բնակարանի հասցե Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Ձերժինսկի փողոց տուն 19/2/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր և ապահովվել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝քաղաքացու միջոցներով:
3. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող (բնակավայր՝ Մարալիկ) հողերից (կադաստրային ծածկագիր՝ 08-003-0042-0031)ուղղակի վաճառքով հողատարածք օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին>>N44-Ն որոշումը: |