Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածից 250,0 հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամներին՝ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային վայրեր էքսկուրսիա կազմակերպելու համար։
2. Գործառական դասակարգման բաժին 09,խումբ 02,դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից 100,0 հազար դրամ որպես համայնքային ներդրում, հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Լանջիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը`<<Դեպի Հայկ>> բարեգործական հիմնադրամի կողմից նորոգված դասասենյակների բացման միջոցառումն անցկացնելու համար: