Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին>> որոշման 24-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի՝ 2025 թվականի հունիսի 27-ի N։ 01/11․1/10227-2025 գրությունը՝ հողամասի գործառնական նշանակության փոփոխությանը դրական եզրակացություն տալու վերաբերյալ և հաշվի առնելով քաղաքացի Հովհաննես Բաբկենի Հակոբյանի դիմումը Անիի համայնքապետարան․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոց 2-րդ նրբանցք 28 հասցեում գտնվող՝ քաղաքացի Հովհաննես Բաբկենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-003-0020-0177 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 0․0998 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, այդ հողամասում հասարակական նպատակային նշանակության հյուրանոց կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի N 21-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի>> համաձայն, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ծառայության դիմաց, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ 0,0998 հեկտար հողամասի հաշվարկով վճարման ենթակա գումարի չափը սահմանված է՝ 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/:
3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։
4. Հողամասի գործառնական նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5․ Որոշման 1-ին մասում նախատեսված հողամասի գործառնական նշանակության փոփոխությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում կատարել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում։