Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ N 1419-Ն որոշման 12-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ՝ 02․1//06985-2025 գրությունը այն մասին, որ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2025 թվականի օգոստոսի 7-ի N35/2572 գրության՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող Վարդան Ռաֆիկի Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N1413-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան(բնակելի տուն) ձեռք բերելու համար տրամադրվել էր անհատույց պետական ֆինանսական աջակցություն, որը շահառուն չի հասցրել իրացնել քանի որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին մահացել է և նախկին զինծառայող Վարդան Ռաֆիկի Մուրադյանի մահից հետո «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, բնակարանի գնման վկայագրից ծագող իրավունքները ժառանգությամբ անցել է զինհաշմանդամի կնոջը՝ Աննա Վլադիմիրի Մուրադյանին, տրամադրված ֆինանսական աջակցությունը փոխանցվել է ժառանգ հանդիսացող այրի՝ Աննա Վլադիմիրի Մուրադյանի անվամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված բանկային հաշվեհամարին․
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ, նախկին զինծառայող՝ Վարդան Ռաֆիկի Մուրադյանին հանել բնակարանային հաշվառման ցուցակներից։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
3․ Սույն որոշումը կազմված է 3(երեք) օրինակից, որոնց օրինակները տրամադրվում են իրավասու անձանց։