Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 12:00–ին, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 6):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, քաղաք Մարալիկ Նոր թաղամաս 7-րդ փողոց 15/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0017-0033) 0.04 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 316 800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 50%-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին: