Շիրակի մարզի Անիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 12:00–ին, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի շենքում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Մադաթյան 6):
Լոտ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության քաղաք Մարալիկ Ձերժինսկի փողոց թիվ 10/22 հասցեում գտնվող հողամասում օժանդակ շինություն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0042-0040) 0.00239 հեկտար հողատարածք։ Հողատարածքի մեկնարկային գին է սահմանվել 18930 (տասնութ հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 %-ը։
Աճուրդի մասնակցության վճարի չափը` 5000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ը ժամը՝ 18:00:
Այլ մանրամասների համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին: