"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Շիրակի մարզպետարանը հայտարարում են՝ Մարալիկ քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։
Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ սեպտեմբերի 5-ից։
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ օգոստոսի 26-ը։
Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։
Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել: +37410510211