Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 104-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 օգոստոսի 2024 թվականի N 104-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամտային մասի 7332 (Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (Սուբվենցիաներ)) տողի «209597.6» թիվը փոխարինել «279793.6» թվով:

2) Համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամտային մասի 7442 (Նվիրատվություն, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքներին, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից) տողի «0» թիվը փոխարինել «12000.0» թվով:

3) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (Ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածի «264597.6» թիվը փոխարինել «334793.6» թվով:

4) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 01, դաս 01 (Բնակարանային շինարարություն) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի «6412.1» թիվը փոխարինել «412.1» թվով, 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածի «0» թիվը փոխարինել «12000.0» թվով:

5) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (Նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին) հոդվածի «105000.0» թիվը փոխարինել «105781.1» թվով:

6) Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (Անի համալիր մարզադպրոց) և տնտեսագիտական դասակարգման 4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին) հոդվածի «26755.8» թիվը փոխարինել «27335.8» թվով:

7) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (Հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի «8000.0» թիվը փոխարինել «1743.9» թվով, 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի «7300.0» թիվը փոխարինել «3800.0» թվով:

8) Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 01, դաս 01 («Անի կոմունալ տնտեսության պահպանման ծախսեր») և տնտեսագիտական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «21000.0» թիվը փոխարինել «30000.0» թվով, 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածի «10200.0» թիվը փոխարինել «14095.0» թվով, 5121 (Տրանսպորտային սարքավորումներ) հոդվածի «1000.0» թիվը փոխարինել «3500.0» թվով:

9) Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 03, դաս 01 (Սան. մաքրում) և տնտեսագիտական դասակարգման 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի «983.0» թիվը փոխարինել «1983.0» թվով:

10) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (Փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային նյութեր) հոդվածի «10000.0» թիվը փոխարինել «6000.0» թվով, 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի «500.0» թիվը փոխարինել «1500.0» թվով:

11) Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (Ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «28000.0» թիվը փոխարինել «31000.0» թվով:

12) Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (Ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի «253500.0» թիվը փոխարինել «264500.0» թվով:

13) Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (Պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (Պահուստային միջոցներ) հոդվածի «8000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով:

14) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (Այլ մշակութային կազմակերպություններ) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի «4000.0» թիվը փոխարինել «0» թվով:

15) Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (Գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի «1000.0» թիվը փոխարինել «0» թվով:

16) Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի «2000.0» թիվը փոխարինել «0» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -11

ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ

ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.61 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner