Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանին
որոշումէ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի ֆոնդային մաս սյունակի <<138000,0>> թիվը փոխարինել <<190468,5>>թվով, այդ թվում՝
1) Համայնքիբյուջեի ֆոնդայինմասիեկամտային մասի 7332 տողի (Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ ) տողի <<0>> թիվըփոխարինել <<52468,5>> թվով։
2. Համայնքիբյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>> տողի ֆոնդաին մաս սյունակի <<194503,4>> թիվըփոխարինել <<246971,9>> թվով, այդ թվում՝
1) Գործառականդասակարգմանբաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ևտնտեսագիտականդասակարգման5112 (շենքեր և շինությունների կառուցում) հոդվածի <<30003,4>> թիվըփոխարինել <<61171,9>> թվով։
2) Գործառականդասակարգմանբաժին 04, խումբ 02, դաս 01 (գյուղատնտեսություն) ևտնտեսագիտականդասակարգման5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<22000,0>> թիվըփոխարինել <<43300,0>> թվով։
3) Գործառականդասակարգմանբաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) ևտնտեսագիտականդասակարգման5134 (նախագծանախահաշվային ծախսեր) հոդվածի <<260,0>> թիվըփոխարինել <<500,0>> թվով, 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<3200,0>> թիվըփոխարինել <<3000,0>> թվով, 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածի <<800,0>> թիվըփոխարինել <<1000,0>> թվով:
4) Գործառականդասակարգմանբաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) ևտնտեսագիտականդասակարգման5134 (նախագծանախահաշվային ծախսեր) հոդվածի <<3000,0>> թիվըփոխարինել <<2760,0>> թվով:
5) Գործառականդասակարգմանբաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ևտնտեսագիտականդասակարգման4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<945,0>> թիվըփոխարինել <<500,0>> թվով, 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածի <<0>> թիվըփոխարինել <<445,0>> թվով: