|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2024 թվականի N 1018-Ա |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված 1-ին կետի 7-րդ ենթակետի դրույթներով՝որոշում եմ՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 09411410 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ ապրանքների /հեղուկ պրոպան գազ/ ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Հարություն Համբարյան – Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար – ղեկավար Օնիկ Սարոյան – Անի համայնքապետարանի վարորդ /Ուազ մեքենայի/-անդամ Վահագն Աղաբեգյան – Անի համայնքապետարանի վարորդ /Գազ 31-02 մեքենայի/-անդամ 2. Վերը նշված ապրանքների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին: 3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.45 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|