 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2025 թվականի N 942-Ա
N 27 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի N 916-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով քաղքացի՝ Իշխան Գնելի Գրիգորյանի 2025 թվականի հոկտեմբերի 01 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի քաղաք Մարալիկ Նոր թաղամաս 10-րդ փողոցի թիվ 2 հասցեում անհատական բնակելի տան կառուցման համար Անի համայնքի ղեկավարի կողմից 02 նոյեմբերի 2021 թվականին տրվել N 27 շինարարության թույլտվությունը։ Կառուցապատողը դիմել է Անի համայնքի ղեկավարին շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետը երկարաձգելու՝ ավարտական ակտի տրամադրման նպատակով ավարտական շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքները ավարտելու համար։
1. 2021 թվականի նոյեմբերի 02-ին տրված՝ N 27 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետը երկարաձգել մինչև ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 07-ի «N 01/15 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին» N916-Ա որոշումը։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2025թ. նոյեմբերի 13
ք․ Մարալիկ