ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2024 թվականի N 730-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 675-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 15-ի N 675-Ա որոշման մեջ քաղաքացի Ելենա Վռամի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավոր հանդիսացող հողամասի հասցեն՝ տեխնիկական վրիպակի պատճառով նշվել է սխալ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 15-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Ելենա Վռամի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 08-003-0067-0022 կադաստրային ծածկագրով հողամասի և բնակելի տան բաժանման արդյունքում՝ առաջացող նոր գույքային միավորներին հասցեներ տրամադրելու մասին>> N 675-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման առաջին կետի ա- ենթակետում նշված՝ <<0,00480 հա հողամասին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Յու. Գագարինի փողոց թիվ 9/3 հողամաս>> նախադասությունը փոխարինել՝ <<0,00480 հա հողամասին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Յու. Գագարինի փողոց թիվ 9/1 հողամաս>> նախադասությունով։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2024թ. օգոստոսի 27
ք․ Մարալիկ