 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2024 թվականի N 776-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍՄԻԿ ԺՈՐԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ /ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 08-098-0017-0011/ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հասմիկ Արտուշի Նադոյանի 2024 թվականի սեպտեմբերի 05-ի դիմումն ուղղված Անի համայնքի ղեկավարին․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր 08-098-0017-0011/ գտնվող Հասմիկ Ժորայի Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0,117 հեկտար մակերեսով հողամասին և նրանում առկա շենք-շինություններին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Ջրափի բնակավայր , 2-րդ փողոց, թիվ 13 բնակելի տուն :
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 11
ք․ Մարալիկ