Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2025 թվականի N 233-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102–րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N-51 որոշմամբ հաստաված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկի>> 7-րդ հավելվածը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տան, օժանդակ շինության և հուշարձանի պահպանման ու սպասարկման համար անհատույց մշտական օգտագործման նպատակով տրամադրել համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0045-0002 կադաստրային ծակագրով 0.59014 հեկտար մակերեսով հողամաս։ 2․ Հողամասի սահմնները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի համաձայն: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

2025թ. մարտի  17

ք․ Մարալիկ