 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2025 թվականի N 234-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 49-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Թորգոմ Շիրինի ՈՒռուտյանի լիազորված անձ Երվանդ Շիրինի ՈՒռուտյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դիմումը:
Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետի 1997 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 98 որոշումից քաղվածքը, հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Նոր թաղամաս 1-ին փողոց թիվ 12 բնակելի տուն հասցեում գտնվող 08-003-0022-0048 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,նրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,04000 հեկտար հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 1-ին փողոց թիվ 12 հասցեում գտնվող 08-003-0022-0048 կադաստրային ծածկագրով 0,04000 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինության նկատմամբ ճանաչել՝ Թորգոմ Շիրինի ՈՒռուտյանի /ծնված 10․02․1968 թվականին,անձնագիր 10 12 333399, տրված 280-002-ի կողմից 16․02․2013 թվականին/, Արմինե Մաքսվելի Վարդանյանի /ծնված 04․06․1973 թվականին, անձնագիր 66N1167067, տրված 1063-ի կողմից 07.09.2021 թվականին/, Միշա Թորգոմի ՈՒռուտյանի/ ծնված 10․10․1994 թվականին, անձնագիր 66N2003837, տրված 1063-ի կողմից 15․03․2022 թվականին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 1-ին փողոց թիվ 12 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա բնակելի տան նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները վերականգնելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 49-Ա որոշումը։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2025թ. մարտի 17
ք․ Մարալիկ