Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի<< Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 2-Ն որոշմանհավելվածում լրացնել նոր 29.1-րդկետ և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<< 29.1 Բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուկարգը.
Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով>>: |