Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման» կարգի 33-րդ կետի դրույթներով.
1․Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող, /կադաստրային ծածկագիր 08-003-0022-0080/ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի, Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Նոր թաղամասի 5-րդ փողոց, թիվ 10/2 հասցեում գտնվող հողամասի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները․
ա) 0,00325 հեկտար հողամասին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Նոր թաղամասի 5-րդ փողոց, թիվ 3/3 հողամաս.
բ) 0,02691 հեկտար հողամասին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Նոր թաղամասի 5-րդ փողոց, թիվ 3/2 շինություն.
2․ Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։