Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԼՎԱՐԴ ՋԱՆԻԲԵԿԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-098-0017-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ ԱՌԱՋԱՑՈՂ ՆՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման» կարգի 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Ալվարդ Թադևոսյանի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի նոյեմբերի 13-ի դիմումը.

1․Ալվարդ Ջանիբեկի Թադևոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, /կադաստրային ծածկագիր 08-098-0017-0010/ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի, Անի համայնքի Ջրափի բնակավայրի 2-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող հողամասում առկա ավտոտնակի և բնակելի տան բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները․

ա) 0,004266 հեկտար հողամասին և նրանում առկա ավտոտնակին՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ջրափի բնակավայր, 2-րդ փողոց թիվ 15/1 ավտոտնակ.

բ) 0,112734 հեկտար հողամասին և նրանում առկա բնակելի տանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Ջրափի բնակավայր, 2-րդ փողոց թիվ 15 բնակելի տուն.

2․ Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարդուհի Պողոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner