Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-003-0126-0094 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ 0.62898 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30-ի N 63-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 21-ի N 38–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի մրցութային հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված N 1 և N 2 արձանագրությունները.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, հմայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0126-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության IV կարգի արոտ հողատեսքի 0.62898 հեկտար մակերեսով հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, 10 500 (տաս հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Արշակ Մարտունի Հովհաննիսյանին /Անձնագիր AR0442521, տրված՝ 31.08.2017 թ. 001-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք քաղաք Մարալիկ Աբովյան փողոց տուն 14. Հեռ․ 077 64 74 04, հետագայում՝ Վարձակալ/ և կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 2. Հողամասի վարձակալության իրավունքը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա է պետական գրանցման՝ Վարձակալի միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արման Մկոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner