Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 7-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0017-0028) 0.04 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2․Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 50 %-ի չափով` 105 600 (մեկ հարյուր հինգ հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
|