Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 67-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություն իրականացրած քաղաքացի՝ Ռոման Էդվարդի Պողոսյանի, իր 2024 թվականի հունվարի 18-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 161,57 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ օժանդակ շինությունները /ավտոտնակ՝ 64․66, տնտեսական շինություն, զրուցարան՝ 8․63, պարիսպներ՝ 33․36, 25․78 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0258 կադաստրային ծածկագրով 0.06316 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական՝ N 12112024-08-0025, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց 19/1 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը.
1․ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված` 161,57 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ օժանդակ շինությունները /ավտոտնակ՝ 64․66, տնտեսական շինություն, զրուցարան՝ 8․63, պարիսպներ՝ 33․36, 25․78 քառակուսի մետր/ և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0026-0258 կադաստրային ծածկագրով 0.06316 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական` N 12112024-08-0025, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Արկադի Տեր-Թադևոսյան փողոց 19/1 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 832 416 (ութ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Ռոման Էդվարդի Պողոսյանի (Նույնականացման քարտ՝ 010660272, տրված՝ 13.11.2018թ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Ձերժինսկի փողոց, 19/2 տուն) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վաճարման ենթակա 832 416 (ութ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարից 332 188 (երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես ինքնակամ շինության օրինականացման վճար ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին, իսկ մնացած 500 228 (հինգ հարյուր հազար երկու հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես հողի արժեք, ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101132 հաշվեհամարին։ 3․ Սույն որոշման 1-ին կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված 26000 /քսանվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վճարը, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: 4. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման մասին քաղաքացի Ռոման Էդվարդի Պողոսյանին պատշաճ ծանուցման պահից: